Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԵՐԻՆ



ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքացիության վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս ընդառաջել Կոսովոյի ավելի քան 21.000 սերբերի դիմումին և այդ մասին զեկուցվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որը հանձնարարել է մարդասիրական օգնություն տրամադրել նրանց և գտնել աջակցության այլ եղանակներ։ Մոսկվան շարունակում է դիվանագիտական ու քաղաքական միջոցներով սատարել Կոսովոյի սերբերի օրինական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ակտիվացնել Կոսովոյում ավերված սրբավայրերի վերականգնման՝ Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆՍԵՍԿՕ-ի միջոցով իրականացվող իրականացվող աշխատանքները:

Այս նախաձեռնության ղեկավարներից «Հին Սերբիա» ասոցիացիայի ներկայացուցիչ, հրապարակախոս Ռայկո Ջուրջևիչն իր հերթին հայտարարել է, որ իրենք հարգում են եղբայրական Ռուսաստանի ցանկացած որոշում, և, ռուս ժողովրդից բացի, ուրիշ պաշտպան չունեն և չի բացառվում, որ նույն խնդրանքով վերստին դիմեն Կրեմլին, իսկ առայժմ կմտածեն իրենց խնդրագրերը ռւսական օրենսդրությանը համապատասխանեցնելու եղանակների մասին:

Խորագիր՝ Նորություններ


02/12/2011