ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՎՐԱ
Ընդիմության կողմն անցած զինծառայողները, որոնք Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում ձևավորել են այսպես կոչված «Սիրիայի Ազատ բանակը», ուրբաթ օրը երկրի հյուսիս-արևելքում հերթական հարձակումն են իրականացրել երկրի ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության վրա և սպանել ութ ու վիրավորել տասներեք զինծառայողի:
Իսկ հակակառավարական ելույթների կենտրոններից Իբդիլում գաղտնի ոստիկանության տասը աշխատակիցներ անցել են ընդիմության կողմը:
Միաժամանակ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ մի շարք պետությունների հատուկ ծառայություններ փորձում են կազմակերպել Սիրիայի տարածքում ընդիմադիր զինված կազմավորումների ստեղծման ու նրանց զենքի մատակարարման գործը: Այս ասպարեզում առավել ակտիվ է Կատարը, որը զենքի մատակարարումն իրականացնում է Լիբիայի ու Թուրքիայի տարածքով: Ենթադրվում է նաև, որ զենքի մատակարարման ֆինանսավորման զգալի մասն իրականացնում է Լիբիայի ազգային անցումային խորհուրդը, որի ղեկավար Մուստաֆա Աբդելջալիլն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր սիրիական ընդիմությանն աջակցելու մասին:
Իսկ դեկտեմբերի 1-ին Թուրքիայի միջնորդությամբ Անկարայում տեղի ունեցած բանակցություններում Ասադի վարչակարգին ընդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդն ու Սիրիայի Ազատ բանակը պաշտոնապաես ճանաչել են միմյանց և որոշել այսուհետև համակարգել իրենց գործողությունները:
Խորագիր՝ Նորություններ