ԻՐԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հետախուզական թռիչք կատարող RQ-170 սարքը ոչնչացվել է երկրի հարավում: Այն ընկնելիս աննշան վնասվածքներ է ստացել և հայտնաբերվել Իրանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:
Զինված ուժերի հրամանատարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին լուրը, սակայն հրամանատարության անանուն աղբյուրը հայտնել է, որ հետախուզական թռիչքների հաճախացման պատճառով որոշում է ընդունվել իրանական սահմանին մոտենալիս ամերիկյան հետախուզական սարքերն էլեկտրոնային ու օպերատիվ պայքարի միջոցների օգնությամբ ոչնչացնել նաև Իրանի հարևան պետությունների օդային տարածքում:
Վերջին ամիսների ընթացքում Իրանն արդեն չորրորդ անգամ է հայտարարում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, սակայն ամեն անգամ Վաշինգտոնը հերքում է այդ հայտարարությունները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական