Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՀԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ



Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն:

Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Շրջանավարտներին ողջունել և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Խորագիր՝ Նորություններ


07/06/2021