ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈԿԱԼ ԲԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՃԵԼ ԽՈՇՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ որոշ հանգամանքների զուգորդման դեպքում նման վտանգ են պարունակում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու Աֆղանստանում ընթացող լոկալ բախումները, որոնք ունեն ոչ թե մեղմվելու, այլ ուժեղանալու միտում:
Նա նաև նշել է, որ պետության քաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողություններ սկսելու որոշման ընդունումից հետո նման բախումներն արագորեն ավարտվում են, սակայն սկսվում է զինված հակամարտության կարգավորման հաճախ տարիներ ու տասնամյակներ ձգվող տևական շրջան, որի ընթացքում զինված ուժերն իրականացնում են իրենց ոչ բնորոշ գործառույթներ, որոնք արդեն ներառվում են մի շարք պետությունների, այդ թվում նաև ՌԴ զինված ուժերի կանոնադրություններում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական