Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇՏԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին  5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։

Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավա­րական հնարք­ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Անձնակազմն իր մարտունակության, ներդաշնակ գործողությունների և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

Խորագիր՝ Նորություններ


20/08/2021