ԼԻԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԱՊԱՍԱՌԵՑՆԵԼ ԵՐԿՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Լիբիայի անցումային իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին` խնդրելով ապասառեցնել Քադաֆիի վարչակարգի տապալումից արդեն երեք ամիս անց իրենց համար դեռ անհասանելի շուրջ 150 միլիարդ ԱՄՆ դոլար գումարը, որպեսզի կարողանան վճարել բյուջետային հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը և վերականգնել մարտական գործողությունների ընթացքում ավերված կառավարական հաստությունների շենքերը:
ՄԱԿ-ը, սակայն, հայտարարում է, որ Լիբիայի անցումային կառավարությունն դեռեւս լիովին կայացած ու համախումբ մարմին չէ, որպեսզի նրան նման մեծ գումար վստահվի: Այս գումարից առայժմ ապասառեցվել է միայն 18 միլիարդը, որից Լիբիայի նոր իշխանություններին է տրամադրվել ընդամենը 3-ը:
Խորագիր՝ Նորություններ