Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՌՈՒԱՍՏԱՆԻ ՌԼԿ-ՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ 2015-ԻՆ



Կոմիի Հանրապետությունում և Մուրմանսկում գտնվող հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադիոլոկացիոն կայանների արդիականացումը կսկսվի համապատասխանաբար 2015 և 2017 թվականներին: Այդ մասին հայտարարել է Ակադեմիկոս Ա. Լ. Մինցի անվան ռադիոտեխնիկական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն:

Այս ինստիտուտը մետրային դիապազոնում աշխատող «Վորոնեժ-ՎՊ» կարգի ռադիոլոկացիոն կայանների միակ արտադրողն է: Դրանք դեցիմետրային դիապազոնում գործող «Վորոնեժ-ԴՊ» կայանների հետ 2020 թվականին կձևավորեն հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռուսաստանյան հեռանկարային համակարգը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/12/2011