ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ
Ամանում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության տարածք է ներխուժել առնվազն տասը մարդ, նրանք ծեծի են ենթարկել իրենց պատահած բոլոր անձանց: Տուժել է վեց մարդ, որոնցից երկուսը` դիվանագետներ, մյուսները` դեսպանատան աշխատակիցներ:
Հարձակվողներից մեկն անմիջապես ձերբակալվել է, իսկ առժամանակ անց ոստիկանությունը հայտարարել է ևս ութ կասկածյալի ձերբակալության մասին:
Ըստ որոշ տեղեկությունների, նրանք բոլորը Սիրիայի քաղաքացիներ են, եւ երկրից հեռացել են Ասադի վարչակարգի վարած քաղաքականության պատճառով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական