Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ԿՍՏԵՂԾԻ ԱՎԵԼԻ ԱՐԴԻԱԿԱՆ ԱԹՍ



Թեհրանը հայտարարել է, որ իրանական մասնագետները, օգտագործելով անվնաս իջեցված ամերիկյան անօդաչու թռչող սարքում կիրառված տեխնոլոգիաները, առաջիկայում կստեղծեն և կսկսեն արտադրել RQ-170 Sentinel-ի իրանական տարբերակը, որը մի շարք առումներով կգերազանցի ամերիկյան սարքին, իսկ առայժմ ավարտին է մոտենում ռազմավար սարքի համակարգերի ապակոդավորումը:

Ամերիկյան մասնագետներն ավելի վաղ հայտարարել էին, որ անցած տարվանից սկսած Իրանը լուրջ ախատանքներ է կատարում հետախուզական անօդաչու թռչող սարքերի ստեղծման ուղղությամբ, եւ այդ ընթացքում հաջողվել է ստեղծել նաև ամերիկյան արտադրության մի քանի սարքերի նմանակներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/12/2011