ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպաներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած գնդապետ Թաթուլ Ղազարյանի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Արմեն Օհանյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
Միջոցառմանը մասնակցել են զոհվածների հարազատները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ։ Կատարվել է հոգեհանգստյան կարգ, ներկայացվել է զոհված զինվորականների անցած մարտական ուղին և կատարած սխրանքը։