ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Միշել Ֆլոուրնոյը, որ Պենտագոնում համակարգում էր քաղաքական հարցերը և համարվում Վաշինգտոնի իրանական ու աֆղանական քաղաքականության «ճարտարապետը»,ընտանեկան հանգամանքների պատճառով հրաժարական է տվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և գոհունակություն հայտնել, որ իր տեղակալը համաձայնել է պաշտոնավարել մինչև 2012 թվականի սկիզբն ու հանգիստ պայմաններում լիազորությունները փոխանցել իր հաջորդին:
Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ, հրաժարականից հետո Ֆլոուրնոյը ոչ միայն ավելի շատ կզբաղվի իր երեք երեխաներով, այլև կդառնա առաջիկա նախագահական ընտրություններում ազգային անվտանգության հարցերով Բարաք Օբամայի ոչ պաշտոնական խորհրդականը:
Խորագիր՝ Նորություններ