ԼԻԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ 100 ՕՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԲԱՆԱԿՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախատեսվում է 100 օրում ստեղծել անվտանգության նոր համակարգ, և բանակի ու իրավապահ մարմինների վերականգնման նպատակով իրականացնել մի շարք միջոցառումներ: Ազգային անցումային խորհրդի ղեկավարները հայտարարել են նաև երկրի ղեկավարման ապակենտրոնացմանը միտված քայլեր իրականացնելու մասին:
Լիբիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Խալիֆ Խիֆտերն իր հերթին հավաստիացրել է, որ նշված ժամկետը միանգամայն բավարար է նորակոչիկների ուսուցման և նրանց նոր պայմաններում ծառայել սովորեցնելու համար:
Խորագիր՝ Նորություններ