ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱԿԻՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է… ԱՂԲԸ ԾՈՎԸ ՆԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը ռուսաստանյան «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակրի անձնակազմին մեղադրել է եղանակային վատ պայմանների ժամանակ Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերում՝ Մորի Ֆերտ ծոցում չնախատեսված վայրում կայանելիս կենցաղային աղբը ծովը նետելու համար, ինչը նկարահանել է ավիակրին ուղեկցող բրիտանական նավի անձնակազմը:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հայտարարել է, որ, նկատի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, ռուսական ծանր ավիակիրը կարող է մնալ Շոտլանդիայի ափերի մոտ, սակայն չպետք է կեղտոտի ծովը, ինչն ավելի վատ ու վտանգավոր արարք է , քան… վատ զորախաղերը, և պահանջել է պատասխանատվության ենթարկել նավապետին:
«Ադմիրալ Կուզնեցովը» ճանապարհվել է Միջերկրական ծով՝ մասնակցելու ռազմածովային ավիացիայի կիրառմամբ անցկացվելիք միջազգային զորախաղերին:
Խորագիր՝ Նորություններ