Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՏՎԵԼ



Ալժիրյան «Algeria ISP» ինֆորմացիոն պորտալը, հենվելով լիբիական աղբյուրների վրա, հաղորդել է, որ Մուստաֆա Աբդել Ջալիլը հրաժարական է տվել` խնդրելով իր լիազորությունները փոխանցել որդուն՝ Մոհամմեդին, որ մեծացել ու կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում: Իսկ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը ցուցադրել է Բենգազիի այն տները, որոնց պատերին փակցված են Ջալիլին պատկերող բազմաթիվ նկարներ` կախաղանի օղակը վզին:

Միաժամանակ հաղորդվում է, որ նոր իշխանություններին հավատարիմ զորքերը Բենգազիում կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնց հարազատները հրապարակավ խոստացել են վրեժխնդիր լինել երկրի նոր իշխանություններից:

Խորագիր՝ Նորություններ


15/12/2011