ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱԴԱՖԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Ի պատասխան ՌԴ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պոււտինի այն հայտարարության, թե ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումներները ներկա են եղել և կամ ապահովել Քադաֆիի սպանության իրագործումը, ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, թե նման պնդումներն ոււղղակի անհիմն են, իսկ Լիբիայում իրականացված հատուկ գործողությանը ԱՄՆ մասնակցությունը սահմանափակվել է օդից ու ծովից ցուցաբերվող աջակցությամբ, և Վաշինգտոնը ցամաքային զորքերի ստորաբաժանումներ չի ուղարկել Լիբիա:
Խորագիր՝ Նորություններ