ՊԱՀՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը:
Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են՝ զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստության, գործողությունների նախապատրաստման, վարման և կառավարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ:
ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է կրթական ծրագրի մասնակիցներին ուսումնական գործընթացի մեկնարկի առթիվ, մաղթել հաջողություններ ուսումնառության ընթացքում: