ԱՆԱՊԱՏՈՒՄ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ «ՔԱԴԱՖԻԻ ՈՍԿԻՆ»
Լիբիայի ու մի քանի պետությունների հատուկ ծառայությունները, ինչպես նաև ամերիկյան մի քանի մասնավոր ընկերություններ Լիբիայի արևմուտքում՝ Ալժիրին ու Թունիսին սահմանակից անապատում որոնում են «Քադաֆիի ոսկին»` ոսկյա զարդեր և 200-ից 500 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որոնք, ենթադրվում է, Տրիպոլիի անկման նախօրեին գնդապետը հանել էր երկրի կենտրոնական բանկից և ծրագրում էր այդ գումարներով ֆինանսավորել իր կողմնակիցների սկսելիք պարտիզանական պայքարը նոր իշխանությունների դեմ:
Խորագիր՝ Նորություններ