ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։