Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ



Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Շրջանավարտներին շնորհավորել և ավարտական վկայագրեր են հանձնել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

Դասընթացի ծրագիրը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության, ինչպես նաև պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

Խորագիր՝ Նորություններ


04/02/2022