ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երևանի Ֆ․ Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում փետրվարի 17-ին տեղի է ունեցել ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակին և 44-օրյա պատերազմին։
Միջոցառմանը հրավիրված էին դպրոցի՝ 44-օրյա պատերազմի մասնակից նախկին սաները, նահատակված հերոսներ Ռաֆայել Գեղամյանի, Արմենակ Սարգսյանի և Միքայել Մկրտչյանի ծնողները, զինվորականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։ Աշակերտները ներկայացրել են Հայոց բանակի կազմավորման ընթացքը, հարգանքի խոսք ասել հայրենիքի համար մարտնչած հերոսներին, խնկարկել զոհվածների հիշատակը։