ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողների մարզական առօրյան ակտիվացնելու և լավագույն մարզիկներին ի հայտ բերելու նպատակով զինված ուժերում պարբերաբար անցկացվում են տարբեր մարզաձևերի մրցաշարեր և առաջնություններ։
Օրեր առաջ մեկնարկած շախմատի թիմային առաջնության շրջանակում փետրվարի 23-ին մրցել են Երևանի փնջում ընդգրկված զորամասերի զինծառայողները: