ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL (Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր) առաքելության կազմավորման 44-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի զինծառայողները։