ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Պատճառը երկրի հյուսիս-արևմուտքում տիրող լարված իրավիճակն է: Նրանց պնդմամբ, Իդլիբ նահանգում միայն դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընդհարումների արդյունքում երկու կողմից 110 մարդ է զոհվել, որոնց մեծ մասն ընդիմության կողմն անցած նախկին զինծառայողներ են: Հաղորդվում է նաև նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով ևս 70 մարդու, իսկ ողջ երկրում, դեկտեմբերի 19-ից իրավիճակի հերթական լարման պատճառով, ընդհանուր առմամբ 250 մարդու զոհվելու մասին: Միաժամանակ հաղորդվում է, որ կառավարական ուժերը, տեղում գնդակահարելով, կասեցրել են 60-70 զինծառայողի ընդիմության շարքերն անցնելու խմբակային մի փորձ:
Ըստ այդմ, Սիրիայի ընդիմադիր Ազգային խորհուրդը ՄԱԿ անվտագության խորհրդից պահանջել է երկրի հյուսիսարևմտյան շրջանները հայտարարել «պահպանվող գոտի»:
Այսօր Դամասկոս կժամանի Արաբական պետությունների լիգայի դիտորդների առաջին խումբը, որի նպատակն է հստակեցնել Սիրիա եկող 150 դիտորդի առաքելության երթուղիները:
Սպիտակ տունն այդ առնչությամբ հայտարարել է, որ եթե Ասադի վարչակազմը խափանի այս նախաձեռնությունը ևս, միջազգային հանրակցության կողմից իսկույն կհետևեն նոր պատժամիջոցներ:
Խորագիր՝ Նորություններ