Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻՑ



ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյոկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու այս լեգենդար ավտոմատներից, սակայն զինագործներից սպասում է հրաձգային զենքի սկզբունքային նոր մշակումներ: Նա հավաստել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի այն հայտարարությունը, թե զինապահեստներում եղած ավտոմատների քանակը մի քանի անգամ գերազանցում է զինված ուժերի անձնակազմի թվաքանակը, և առաջիկայում այս ավտոմատների ձեռք բերում չի նախատեսվում, բայցեւ հավելել է, որ մեծ խմբաքանակների գնումներից հրաժարվելը չի նշանակում հրաժարվել բուն ավտոմատներից:

Նա նաև հայտնել է, որ Մոսկվան մտադիր է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին թույլատրել ժամանակակից զինատեսակների մշակման նպատակով համագործակցել օտարերկրյա ընկերությունների հետ, գնել որոշ արտադրատեսակների թողարկման լիցենզիաներ, ինչպես նաև հիմնել համատեղ արտադրություններ:

Սերդյուկովը նշել է, որ արտասահմանյան արտադրության զինատեսակների խոշոր խմբաքանակների գնումներ չեն իրականացվելու: Պաշտպանության նախարարությունը երբեմն ձեռք է բերում միայն որոշ զինատեսակների առանձին նմուշներ՝ նրանց հնարավորություններին ու կառուցվածքային լուծումներին առավել մոտիկից ծանոթանալու համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/12/2011