ԻՐԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԵՐՈՒՄ ՍԿՍՈՒՄ Է ՏԱՍՆՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանն Իսրայելի հարձակմանը դիմակայելու նպատակով 2.000 քառակուսի կիլոմետր ընդգրկումով տարածքում ռազմանավերի ու սուզանավերի մասնակցությամբ տասնօրյա ռազմածովային զորավարժություններ է սկսում նավթարդյունահանման կարևորագույն երթուղի հանդիսացող Օրմուզյան նեղուցում: Միջազգային հակածովահենային գործողությանը մասնակցող ամերիկյան ռազմանավերի անմիջական հարևանությամբ անցկացվելիք զորավարժությունների հիմնական փուլը նախատեսվում է դեկտեմբերի 24-ին: Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում չի շրջափակի Պարսից ծոցի ամենանեղ՝ ընդամենը 6 կիլոմետր լայնությամբ նեղուցը, որով իրականացվում է արդյունահանվող նավթի շուրջ 40 տոկոսի տեղափոխումը, քանի որ «Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն է տիրում»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական