Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրադրությունը, վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա ընդլայնման ուղիները, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և ժամկետները:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։

Խորագիր՝ Նորություններ


25/04/2022