Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ



Ապրիլի 29-ին N զորամասում բացվել է հուշարձան՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների հիշատակին։

44-օրյա պատերազմում Քարվաճառի ուղղությամբ մարտերում զոհված կրտսեր սերժանտ Լիպարիտ Դաշտոյանն ու շարքային Նարեկ Հովհաննիսյանը, Շուշիի մատույցներում նահատակված շարքային Գնել Ավդալյանն ու հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելիս զոհված շարքային Վահե Մանասերյանը ճանաչվել են զորամասի «հավերժ զինվորներ»։

Հոգևոր սպասավորները կատարել են հուշարձանի օծման կարգ, որին մասնակցել են հարազատները, զինակից ընկերները, զորամասի անձնակազմը։ Զորամասի հրամանատարը նշել է, որ հուշարձանը տղաների ներկայության խորհրդանիշն է և միշտ վառ է պահելու նրանց հիշատակը։

Խորագիր՝ Նորություններ


29/04/2022