ՊԵՆՏԱԳՈՆՆ ԱԹՍ-ՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդլայնելով Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտը, բացի հետախուզությունից, պարեկումից ու ճշգրիտ հարվածներ հասցնելուց, սկսել է անօդաչու ուղղաթիռներով իրականացնել գրոհայինների վերահսկողության գոտում գտնվող իր ստորաբաժանումների մատակարարումը: «Lockheed Martini» և «Kaman Aerospace» ընկերությունների համատեղ արտադրության «K-Max» անօդաչու ուղղաթիռը, որը կարող է օդ բարձրացնել մինչև 3,5 տոննա բեռ, հիմնականում կաշխատի գիշերային ժամերին ու մեծ բարձրություններում, հնարավորինս անհասանելի լինելու համար փոքր հեռավորություններում գործող դյուրակիր զենիթահրթիռային համալիրների համար: Այս տարվա ամռանն իրականացված փորձարկումների ընթացքում 1600 կիլոգրամ բեռը 65 կիլոմետր տարածություն տեղափոխող «K-Max»-ը 16 օրում տեղափոխեց 27 տոննա բեռ և լավագույնը ճանաչվեց մրցույթի ներկայացված նմուշների շարքում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական