Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆԸ ՄՇԱԿԵԼ է ԿԻԲԵՐՆԵՏԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ



Իրանի զինված ուժերում ստեղծվել է Ինտերնետում կիբերնետիկ հարձակումներին դիմակայելու նոր կենտրոն, որը գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաաահաբեկչական ուժերի կազմում: Վերջինիս հրամանատար Գոլամա Մեզու Ջալիլին հայտնելով այդ մասին, միաժամանակ հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, թե «Ստաքնետ» և «Դոկու» համակարգչային վիրուսներին հաջողվել է խոցել Իրանի միջուկային օբյեկտների համակարգիչները և հայտնել է, որ ստեղծվել է նման հարձակումներն ուսումնասիրող լաբորատորիա:

Նա վերստին հաստատել է, որ Իրանի մասնագետներին հաջողվել է չեզոքացնել առանձնապես վտանգավոր տեսակի մի «տրոյանական» ծրագիր, որն ուղղված էր երկրի ժողովրդատնտեսական կարևորագույն օբյեկտների դեմ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/12/2011