Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՍՔԸ



Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալ­սարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Դասընթացի նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառա­վարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման և շտաբերի ծառայության վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


14/06/2022