ԽԱՉՔԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված Գրիգոր Թովմասի Աղաբաբյանն այսօր կդառնար 20 տարեկան:
Լուսաղբյուր համայնքի ղեկավարի, ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվի, զինվորի ծնողների, հարազատների և բարեկամների ներկայությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և խաչքարի օծման արարողություն:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Աղաբաբյանի և 44-օրյա պատերազմում զոհված նրա զինակից ընկերների հիշատակը հավերժացնող խաչքարին: