40.000 ՌԴ ՌՈՒԲԼԻ` ԱՐԲԱՆՅԱԿԻ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ
ՌԴ պաշտպանության նախարարությունը սիբիրյան Վագայցեվո գյուղի բնակիչ Անդրեյ Կրիվորուչենկոյին առաջարկել է 40.000 ՌԴ ռուբլի վճարել դեկտեմբերի 23-ին տիեզերական «Մերիդիան» արբանյակի բեկորի կողմից նրա տան ավերված տանիքը նորոգելու համար և գործն այլևս չհանձնել դատարան: Սակայն սիբիրցին, ով իր կրած նյութական ու բարոյական վնասները գնահատում է մեկ միլիոն ՌԴ ռուբլի, հրաժարվել է այդ առաջարկից:
Խորագիր՝ Նորություններ