Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՑՈՂ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ



«Панцирь-С1»-ը, որը սկզբնապես նախատեսված էր «Ս-300» համակարգերի հրթիռների թռիչքի անվտանգությունն ապահովելու համար, հրթիռային ու հրետանային տեխնիկայի առավել քան հաջող լուծումների, ինչպես նաև միջին ու փոքր հեռավորությունների մեկտեղման շնորհիվ դարձել է ցամաքային զորքերի հարձակողական գործողությունների հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունն ապահովող զինատեսակ, որի տեխնիկամարտավարական բնութագրերը գերազանցում են աշխարհում այս կայանքի բոլոր նմանակներին:

Կայանքը, կրակ բացելով 30 միլիմետրանոց երկու փողերից (մեկ րոպեում՝ 700 կրակոց), կարող է խոցել 18 կիլոմետր հեռավորությունում և 10 կիլոմետր բարձրությունում ժամում մինչև 3600 կիլոմետր արագությամբ թռչող օդային նշանակետերը: Ի դեպ, նման արագություն չեն զարգացնում անգամ թևավոր հրթիռները:

«Панцирь-С1»-ը, որը տեղակայված է ավտոճանապարհին ժամում մինչև 100 կիլոմետր արագությամբ ընթացող «Ուրալ»-ի վրա, միաժամանակ կարող է հետևել 20 նշանակետերի և համաժամանակյա համազարկային կամ մենահատ կրակ բացել նրանցից չորսի վրա: Արդյունքում առաջանում է մետաղյա բեկորների՝ 30 մետր շառավիղ ունեցող ամպ, որը կործանում է ցանկացած օդային, ինչպես նաև թեթև զրահով ցամաքային նշանակետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/12/2011