ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Հուլիսի 11-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական պատրաստության և հերթապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման աշխատանքների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի։