Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՍԿՍՎԵ՞Լ Է



Բրիտանական «Trident Comission» հետազոտական խումբը միջուկային սպառազինության զարգացման ասպարեզում կատարած ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրակացության, որ աշխարհում արդեն սկսվել է նոր «սառը պատերազմ», քանի որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ պետություններ հսկայական միջոցներ են ծախսում իրենց միջուկային զինանոցն արդիականացնելու համար:

Խմբի հրապարակած զեկույցում ասվում է, որ առնվազն 10 տարի ձգվելիք սպառազինությունների նոր մրցավազքի հիմնական մասնակիցները կդառնան ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Վաշինգտոնը միջուկային մարտագլխիկները կրող հրթիռների արդիականացման ու այս ասպարեզի ձեռնարկությունների սպասարկման համար կծախսի շուրջ 700 միլիարդ ԱՄՆ դոլար:

Իսկ Ռուսաստանը կծախսի ընդամենը 70 միլիարդ: Հիմնական ուշադրությունը կդարձվի ռազմավարական միջուկային սուզանավերի ունեցած սպառազինության արդիականացման, ինչպես նաև նոր հրթիռային շարժական համալիրների ու մինչև տասը մարտագլխիկ կրելու ունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


11/01/2012