ԿՈՆՖԵՐԱՆՍ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ զինված ուժերի թիմերի ղեկավարները։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը և առաջիկա անելիքները, մրցաշարի մասնակցության արդյունքները, առաջացած խնդրահարույց հարցերն ու առաջարկությունները։
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին Միջազգային բանակային խաղեր մասնակիցների պատրաստության որակի բարձրացման վերաբերյալ՝ հետագա մրցաշարերում առավել բարձր արդյունքներ գրանցելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակով։
Խորագիր՝ Նորություններ