Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ



Երկրի հյուսիսում գտնվող Լաթաքիա քաղաքում դիտորդներին տեղափոխող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից: Թեթև վնասվածքներ է ստացել 11 դիտորդ: ՄԻջադեպը, սակայն, չի ազդել նրանց աշխատանքի վրա: Սիրիայի արտգործնախարարը, դատապարտելով հարձակումը, վստահեցրել է, որ երկիրն ամեն ինչ արել է ու կանի դիտորդների անվտանգության ապահովման համար: Այս փաստն ընդունել է նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին:

Սիրիայում տիրող իրադրությունը և դիտորդների գործունեությունը նրա հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա Արաբիի ուշադրությունն է հրավիրել դիտորդների կողմից ոչ միայն Սիրիայի իշխանությունների ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևելու, այլև զինված խմբավորումների կողմից բռնության ակտերի կանխման, և նրանցից քաղաքական ընդիմության տարանջատման անհրաժեշտության վրա:

Ներկայում Սիրիայում է գտնվում Քուվեյթից, Ալժիրից, Մարոկկոյից, Իրաքից ու Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած 165 դիտորդ:

Խորագիր՝ Նորություններ


11/01/2012