Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ



Այն կկայանա զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ձևաչափով, հիմնական թեման կլինի հակահրթիռային պաշտպանության ասպարեզում համագործակցության հեռանկարների քննարկումը: ՌԴ պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը, որի կարծիքով հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին առնչվող խնդիրներն ամենաբարդն են Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններում:

ԱՄՆ-ն այսօր ունի ՀՀՊ երկու ռազմավարական դիրքային շրջան, որոնք տեղաբաշխված են Ալյասկայում ու Կալիֆորնիայում, և այժմ ծրագրում է Եվրոպայում ձևավորել երրորդը, ինչը նշանակում է հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի ստեղծում, որն աշխարհում կփոխի ուժերի հարաբերակցությունը, քանի որ Ռուսաստանն ունի նման միայն մեկ շրջան, որը գտնվում է Մոսկվայի մերձակայքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


11/01/2012