Բանակ և հասարակություն
Երբ Հայաստան աշխարհը խառնվեց, Հակոբ Պողոսյանն աշխատում էր հեռուստատեսությունում` որպես օպերատոր: Սահմանային բախումների ժամանակ մե՛կ Նոյեմբերյանում էր, մե՛կ Երասխավանում, մե՛կ Արցախում: Միշտ ամենաթեժ, ամենավտանգավոր կետերում էր, ձեռքին իր զենքը` ֆոտոխցիկն ու տեսանկարահանող սարքը. վավերագրում, ժապավեններին ի պահ էր տալիս պատմությունը, ժամանակի դեպքերն ու դիպվածները փրկում մոռացումից:
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց բարեմաղթանքն են հղել հայրենյաց պաշտպան զինվորին;
Կիլիկիայի հայկական պետությունը… տարածքով, երևի թե, այսօրվա Հայաստանի չափ, այսօրվա Հայաստանի պես քարոտ-քարքարոտ` երեք կողմից թշնամական երկրներով ու ցեղախմբերով շրջապատված: Քաղաքակիրթ աշխարհի հետ ընդամենը մի կապ-կամուրջ ուներ այդ փոքրիկ երկիրը` Միջերկրական անվանված երկրային ծովն էր` ճիշտ այնպես, ինչպես թշնամական օղակից դուրս մի փոքրիկ կամուրջ ունի այսօրվա Հայաստանը` երկնային ծովը: Երկրային ծովը հատող քանի՞ նավ ուներ Կիլիկիան, քանի՞ օդանավ ունի Հայաստանը` առայժմ միակը համարվող երկնային պահապան ծովում…
Բանակի 25-ամյա տարեդարձին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան ամբողջ հանրապետությունում: Գեղեցիկ և ուշագրավ մի միջոցառում էլ Երևանի Ռուբեն Սևակի անվան 151 դպրոցում էր. թատերականացված բեմադրությունը հիմնված էր իրական դեպքերի վրա: Ըստ սցենարի՝ դպրոցի զինղեկ՝ Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած գնդապետ Ռուբեն Գրիգորյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ դարձյալ գնում է առաջնագիծ և հանդիպում նախկին սաներին: Հուզիչ է պահը. ուսուցիչն անուն-ազգանունով հիշում է բոլորին: Հիշում է, թե աշակերտներից ով ինչ նախասիրություն է ունեցել:
Հունվարի 28-ին լրանում է մեր բանակի կազմավորման 25-ամյակը: Մենք մեկ անգամ եւս հիշում եւ արժեւորում ենք մեր զինված ուժերը, մեր զինվորին, մեր սպային, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:
Նարեկս հայկական բանակի զինվոր է: Մտածում եմ ու չեմ հավատում. երբ այսքան մեծացավ: Տանկ վարելը նրա մանկության երազանքն էր: Ժամերով համակարգչից չէր կտրվում, թիրախներ էր խոցում: Ո՞վ կմտածեր, որ մի օր իրականում կտեղաշարժի մարտական այդ հզոր մեքենան: Ուսումնական զորամասում վեց ամիս պարապեց, կրթվեց, կոփվեց ու դարձավ նշանառու-օպերատոր: