Բանակ և հասարակություն
Այս նախատոնական օրերին խմբագրության փոստն ուղղակի հեղեղված է սահմանում դժվարին ու հերոսական ծառայություն իրականացնող հայ զինվորին հասցեագրված դպրոցահասակ երեխաների նամակներով, որոնցում հայրենիքի պաշտպանին ուղղված փոքրիկների անկեղծ-սրտաբուխ ցանկություններն ու մաղթանքները մինչեւ հոգու խորքը հուզում են մարդկանց:
Ապրիլի 7: Առավոտ: Թալիշի մարտական դիրքում զինվորները սպասում են զինամթերքի հերթական խմբաքանակին: Շարքային Ռուբեն Առաքելյանը քայլում է դեպի մեքենան, սակայն… Հակառակորդի դիպուկահարը թիրախավորում է նրան. զինվորը ողնաշարի ծանր վիրավորում է ստանում:
Կապան քաղաքի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը՝ գեղարվեստական ղեկավար, վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի գլխավորությամբ, 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի և Վազգեն Սարգսյանի անվան զորամասերում ներկայացրեց Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» բեմադրությունը:
Երևանի թիվ 120 դպրոցի զինղեկ, գնդապետ Սամվել Վանեսյանը նշում է, որ դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բավական բարձր է ոչ միայն «Նախնական զինվորական պատրաստություն», այլ նաև «Մայրենի լեզու», «Պատմություն» առարկաների ուսուցիչների կողմից տարվող դաստիարակչական աշխատանքների, ուսուցչական կոլեկտիվի համատեղ ջանքերի շնորհիվ:
Շուտով ես էլ եմ մեկնելու ծառայության, թվով չորրորդ զինվորն եմ լինելու Արեւշատյանների ընտանիքից: Համոզված եմ՝ չեմ խախտի եղբայրներիս ձեւավորած բարի ավանդույթը, եւ շնորհակալագրերի շարքը կլրանա եւս մեկով: Ինչու չէ, հնարավոր է՝ նաեւ մեդալով:
Նոյեմբերի 22-ից 24-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկների հավաք: