Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Մայրաքաղաքի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա է, քանի որ մշտապես արդյունավետ, նպատակային աշխատանք է տարվում: Կրթօջախի սաներից շատերը այսօր սովորում են ռազմական ուսումնական հաստատություններում:

ՔԱՋ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Անկախ Հայաստանում ծնված և մեծացած սերունդն ասես հատուկ առաքելությամբ է լույս աշխարհ եկել՝ շարունակելու, հավաստելու հայի անկոտրում ոգին, իրենց պապերից, հայրերից հետո գրելու մի նոր հերոսական տարեգրություն:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ

Օրերս Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Արմեն Թամազյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի Հանրապետություն: Նպատակը և՛ գործնական էր, և՛ ճանաչողական:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ...

Նախապես պայմանավորվել էինք: «Երիտասարդական» մետրոյի մոտ փորձեցի հայացքով գուշակել, թե ինձ ընդառաջ եկող երիտասարդներից ո՞ր մեկն է Մխիթար Ալեքսանյանը: Նա ինքը ինձ ձեռքով արեց՝ նկատելով փնտրող հայացքս: Բազմության մեջ մյուս տղաներից առանձնապես չտարբերվող այս ծայրահեղ համեստ, սիրալիր երիտասարդը նստած է դիմացս և հանդարտ ձայնով խոսում է… Ընդամենը մի քանի ամիս առաջ Թալիշի մատույցներում մղվող մարտերի մասնակիցն է եղել… Խոսում է ընտիր հայերենով, փոքր-ինչ բարբառային առոգանությամբ. ծնունդով Վրաստանից է՝ Մառնեուլից: Լսենք նրան:

8-1-0

Սասուն Մկրտչյան…մեկը այն երիտասարդներից, որոնք կենդանության օրոք չեն արտաբերել հայրենիքին նվիրված բարձրագոչ խոսքեր, եղել են համեստ, չեն փորձել առանձնանալ կամ քաջի համբավ ձեռք բերել, բայց մի ակնթարթում, ամենա-ամենակարեւոր ու վճռական մի պահի հաստատեցին իրենց ազնիվ, հայ տղամարդու վեհ տեսակ լինելու փաստը… Նրանք միացան մեր մյուս հերոս քաջերին, որ այսօր արդեն մեր կողքին չեն…

ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉՏԵՍՆԻ

Մեր որդին` Բագրատ Վահանի Կարապետյանը, ծառայում է ազգային բանակի զորամասերից մեկում: Բանակում զինվոր որդի ունեցող յուրաքանչյուր ծնող կհասկանա, թե ինչ ապրումներ ու ինչ հույզեր ունեն մեր ընտանիքի անդամները, քանի որ բանակի հետ կապված ամեն մի խոսք ու զրույց անցնում է մեր հոգու և սրտի միջով:

ՎԵՐԱԴԱՐՁ, ՈՐ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Դանիելը փոքր է, երեք տարեկան է ընդամենը ու չի հասկանում: Դանիելը սպասում է զինվոր եղբորը: Դանիելը կարմիր, վառվռուն թշերով մարտունեցի փոքրիկ տղա է ու ամեն օր հարցնում է մորը` մա՛մ, բա Նորիկը ե՞րբ կգա բանակից: