Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

8-1-0

Սասուն Մկրտչյան…մեկը այն երիտասարդներից, որոնք կենդանության օրոք չեն արտաբերել հայրենիքին նվիրված բարձրագոչ խոսքեր, եղել են համեստ, չեն փորձել առանձնանալ կամ քաջի համբավ ձեռք բերել, բայց մի ակնթարթում, ամենա-ամենակարեւոր ու վճռական մի պահի հաստատեցին իրենց ազնիվ, հայ տղամարդու վեհ տեսակ լինելու փաստը… Նրանք միացան մեր մյուս հերոս քաջերին, որ այսօր արդեն մեր կողքին չեն…

ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉՏԵՍՆԻ

Մեր որդին` Բագրատ Վահանի Կարապետյանը, ծառայում է ազգային բանակի զորամասերից մեկում: Բանակում զինվոր որդի ունեցող յուրաքանչյուր ծնող կհասկանա, թե ինչ ապրումներ ու ինչ հույզեր ունեն մեր ընտանիքի անդամները, քանի որ բանակի հետ կապված ամեն մի խոսք ու զրույց անցնում է մեր հոգու և սրտի միջով:

ՎԵՐԱԴԱՐՁ, ՈՐ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Դանիելը փոքր է, երեք տարեկան է ընդամենը ու չի հասկանում: Դանիելը սպասում է զինվոր եղբորը: Դանիելը կարմիր, վառվռուն թշերով մարտունեցի փոքրիկ տղա է ու ամեն օր հարցնում է մորը` մա՛մ, բա Նորիկը ե՞րբ կգա բանակից:

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վերջերս Վայոց Ձորի Շատին գյուղում բացվեց Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված Յուրի Խանոյանի հիշատակին նվիրված հուշարձան: Ելույթ ունեցան Վայոց Ձորի փոխմարզպետ Մ.Հարությունյանը, դպրոցի տնօրեն Բ.Մարգարյանը, բանաստեղծ Շ.Մկրտչյանը, Յուրիի մանկության ընկեր Տ.Խուդոյանը: Բանաստեղծ Վ. Խանոյանի բանաստեղծությունը նվիրված է հերոսի հիշատակին:

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ ՏՊԱՎՈՐՎԱԾ...

8-ամյա Ստեփանն էլ մեկն է հազարավոր այն հայ երեխաներից, որը Հանրապետության հրապարակում ներկա գտնվելով մեր երկրի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված փառահեղ զորահանդեսին, իր հոգու ճիչն ու ցնծությունը արտահայտել է ահա այս լուսանկարներով:

ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Հայրենիքի անվտանգության երաշխավորը սահմանին կանգնած մեր զինվորներն են: Իսկ ապագա զինվորների ձեւավորման կարեւորագույն օղակը դպրոցն է: Հենց այս գիտակցումով է, որ տարիներ ի վեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում եւ անցկացնում է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթը ՀՀ ՊՆ աջակցությամբ: Այս տարի այն նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին:

ՀԵՐԻԿ. ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՅՈՒՂԸ

Հերիկ գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1991-92 թթ., իսկ վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում 30 տնտեսություն էր: Դժվար օրեր էին՝ մի քանի տարի ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ էլ դպրոց: Թերեւս սրանք էին հիմնական պատճառները, որ Հերիկը 1999-2000 թվականներին սկսեց դատարկվել: