Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Վանուշ Գրիգորյանը նախկին ազատամարտիկ է, հրետանավոր: 1989 թվականից հերթապահել է սահմանին, 1990թ.-ից մինչեւ զինադադար մասնակցել մարտական գործողություններին: Զինադադարի կնքումից շուրջ երկու տասնամյակ անց՝ որպես սահմանապահ գյուղի բնակիչ եւ երկրապահ, շարունակում է աշխատանքները իր ծննդավայրում: Ինը տարի ԵԿՄ Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի Խաչիկի Երկրապահ կամավորական միության նախագահն է եղել, իսկ 2015 թվականից այդ աշխատանքների համակարգողն է:

ՆՎԻՐՈՒՄ

Ընտանիքի ավագն էր Աշոտը: Նա իր շրջապատից առանձնանում էր համեստությամբ, խոհեմությամբ, լրջությամբ և հավասարակշռությամբ: Դպրոցում լավ էր սովորում: Որոշել էր զինվորական դառնալ` փոխգնդապետ քեռու` Իգոր Աբրահամյանի նման: 3-4 տարեկան էր, որ քեռին նրան իր հետ տանում-հասցնում էր սահմանաբերան. «Թող պնդանա, ճանաչի զինվորական գործը»: Հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտելուց հետո ծառայության նշանակվեց առաջնագծում:

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Արցախի և Մայր հայրենիքի միջև կապող օղակ է Քաշաթաղը: Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Սեպտեմբերի 21-ին այստեղ Հայոց երրորդ հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ապրիլյան պատերազմական իրադարձություններին մասնակից մոտ 60 կամավորական պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ պատվոգրով, հուշամեդալով և թանկարժեք նվերներով: Կայացավ նաև «Մեր լեռների պես» հուշակոթողի բացման արարողությունը:

ԳԻՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԻԶԱԿԻ ՄԵԼԻՔԱՆԻՍՏՈՒՄ

Արդեն երկրորդ տարին է, ինչ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում անցկացվում է Արցախյան գինու փառատոն: Սեպտեմբերի 17-ին Դիզակի մելիքների պատմական ապարանքի տարածքում տեղադրված տասնյակ սպիտակ տաղավարներում Արցախի և Հայաստանի գինեգործական ընկերություններ ու անհատներ ներկայացրել էին իրենց արտադրանքը:

ԱՐԱՄԸ

Իր ծննդյան 67-ամյակն է նշում Արամայիս Առակյանը՝ մեր Արամը: Նա ծնվել է 1949թ. սեպտեմբերի 17-ին Արթիկ քաղաքում, բանվորի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում, հատուկ դեսանտային զորամասում: Շարժման առաջին իսկ օրերից ակտիվ մասնակցություն է ունեցել միտինգներին, զինված ջոկատների կազմավորմանը:

Ե՛Վ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՂԹԱԾ, Ե՛Վ ՄԱՀԻՆ

…Ես տեսել եմ, թե ինչպես են ծնողները հաղթահարում ցավը: Սկզբում ցավն է հաղթում: Բայց հետո գալիս է հպարտությունը: Հետո զոհված զինվորի հիշատակը վառ պահելու, նրա անունը փառավորելու պարտավորությունը: Ու ծնողները կյանք են վերադառնում:

ՎԻՐԱՎՈՐ ՀՈՂԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Ազատամարտիկ, մանկավարժ, միջազգային կարգի փրկարար: Կռվել է Իջևանում, Բաղանիսում, Ոսկեպարում, Երասխում, Պառավաքարում, Մովսեսում, Լաչինում… 1993թ. ծառայության է անցել պաշտպանության նախարարությունում: Ներկայումս աշխատում է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: