Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՎՃՌՈՐՈՇ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ

Սեպտեմբերի 2-4-ը Երևանում անցկացվեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության արդի խնդիրներին: Այն կազմակերպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ: Դասընթացներին մասնակցեցին քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբույժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցներն անդրադարձան հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, անզգայացման, արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների:

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Պաշտպանական բնագավառում տեղի ունեցած բարեփոխումներն իրենց լուրջ ազդեցությունն են թողել նաեւ ռազմակրթական ոլորտի վրա: Նորամուծությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում կրթությունը դարձել է առավել որակյալ: Զինված ուժերի զարգացման, մարտունակության եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն են միտված շարունակական փոփոխությունները: Ռազմական կրթությունը չի կարող լճանալ, քարանալ, հետեւաբար՝ այն անընդհատ զարգանալու եւ փոփոխվելու է՝ ներառելով նոր գաղափարներ, ուսուցման արդիական միջոցներ: Այդ նպատակով էլ հաստատվել է ռազմակրթական հայեցակարգն ու իրականացման ծրագիրը:

ՆԱ ԽՈՍՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՀԵՏ

Առաջին անգամ օրթոպեդ- ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը լսեցի տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի հետ: Նա անթերի էր քայլում, և ապշած մնացի, երբ իմացա, որ Արցախյան պատերազմի ժամանակ 20-ամյա տղան կորցրել է ոտքը:

ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ «ԿԱՍԿԱՆ» ԿԶՈՐԱՑՐՎԵՐ...

Ապրիլյան պատերազմից հետո թեժ կետի վերածված հարավարեւելյան սահմանում է ծառայել հրաձգային վաշտի ջոկի գնդացրորդ, կրտսեր սերժանտ Խաչատուր Հարությունյանը («Կասկան»): Նա հայտնի էր որպես անվրեպ գնդացրորդ: Ավելի ճիշտ, Խաչատուրը ծառայել է հայտնի տասնութերորդ դիրքում, որին թշնամին այդպես էլ չկարողացավ տիրանալ: Ավելին, չկարողացավ անգամ դիրքի մատույցներին մոտենալ:

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի՝ Արցախյան գոյամարտի նահատակների հուշահամալիրում կայացած համերգով օրերս ավարտվեց ՀՀ Երկրապահ կամավորականների միության կազմակերպած Արցախյան հերթական ուխտագնացությունը: Արդեն 20 և ավելի տարիների պատմություն ունեցող ուխտագնացությունը կայանում է ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում ու բնակավայրերում, իսկ օգոստոս ամսի երկրորդ կեսին երկրապահներն անպայման այցելում են Արցախ: Եռասերունդ երկրապահը, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին լինում է Արցախի բնակավայրերում, այցելում մարտիրոսներին նվիրված հուշարձաններ:

ԱՆՄՈՌԱՑ ՀՈՒՇ

Զինվորական երդման արարողություն զորամասում

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ

Ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանը ծնվել է Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում, սովորել և ավարտել է Գեղարքունիքի մարզի Ջիլի գյուղի միջնակարգ դպրոցը: 2005-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է հեռակա: