Բանակ և հասարակություն
Հայաստանում լեռնային կենարար կլիմայով եւ հարուստ բուսականությամբ առողջավայրերը քիչ չեն: Դրանցից մեկն էլ ՊՆ ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանն է: Այստեղ տարվա ցանկացած եղանակ իր առանձնահատուկ հմայքն ունի: Հանգստացողներին գրավում է շքեղ բնությունը, շենքի ճարտարապետական տեսքը, սենյակների հարմարավետությունը՝ ընդարձակ, բարձր առաստաղներով: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ բուժական մասնաշենքը հենց առողջարանային համալիրի տարածքում է:
Ի՞նչ է փոխվել առաջնագծում ապրիլյան պատերազմից հետո, ինչպե՞ս են ծախսվել ապրիլի 4-ից Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին հանգանակված գումարները: Այս հարցերին պատասխանելու համար Արցախի կառավարությունը նախաձեռնել էր հասարակական-քաղաքական գործիչների այցելություն առաջնագիծ, ինչպես նաեւ հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ:
Անկեղծ լինենք, չեմ կարող ցավով չխոստովանել, որ ժամանակները շատ են փոխվել. սոցիալական ծանր վիճակը, նյութապաշտությունը ասես երկրորդական պլան են մղել առաքինությունը, բարությունը, գութը, մարդկային բոլոր բարձր արժեքները: Սակայն մեր շուրջը բարեբախտաբար քիչ չեն ազնիվ ու բարի մարդիկ:
Օգոստոսի 18-ը բանակում ծառայող մեր զինվորի՝ Նազար Գեւորգյանի ծննդյան օրն է: Ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:
ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերի շրջանակում «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը շուրջ երեք տարի՝ 2012 թ. սեպտեմբերից 2014թ. նոյեմբեր, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում իրականացրել է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկության վերաբերյալ ծրագիր: