Բանակ և հասարակություն
Եղբայրներ Վահան և Վարդան Մանուկյանների բարեգործական նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ ևս երկու զորամաս ունեցավ գերմանական հովվաշուն ցեղախմբի մի քանի ձագեր: Այս անգամ բարեգործական նախաձեռնությանը միացել էին նաև ԱՄՆ-ում բնակվող մեր մի քանի հայրենակիցներ:
Հունիսի 14-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպվել էր ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ: Հայ զինվորի ու հրամանատարի կերպարն ամբողջացնող ցուցահանդեսին հաջորդեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ հանդիպումը:
Փոխգնդապետ Պերճ Գևորգյանին առաջին անգամ տեսա Երևանի թիվ 59 դպրոցում` հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանին նվիրված միջոցառման ժամանակ: Զինվորական համազգեստով տղամարդը տարիքին անհարիր եռանդով ու աշխուժությամբ անմիջապես ուշադրություն գրավեց:
Նախկին ազատամարտիկներ, այնուհետև հայոց բանակի հրամանատարներ, այժմ պահեստազորի գնդապետներ Մուշեղ Բաբայանն ու Սայեն Հայրապետյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ջոկատի տղաների հետ մեկնեցին առաջնագիծ: Ջոկատը անվանակոչեցին «Հայդուկ»:
Անցնում ենք արդեն հասունացող հացահատիկի արտերի միջով. դեպի զորամաս տանող ճանապարհն այստեղով է անցնում: Ապրիլյան պատերազմը շատ կամավորականների առաջնագիծ հանեց, և Քաշաթաղի շրջանն առաջինը արձագանքողներից էր, մինչ օրս սահմանի տղերքի հետ քաշաթաղցի կամավորականներ են հսկում հայոց տունը:
Անդրանիկ Վահանյանը ծնվել է Ղազախստանի Ռուդնի քաղաքում: 14-15 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան: Ուսմանը զուգահեռ Անդրանիկը հաճախեց մարզադպրոց, զբաղվեց ձյուդոյով: Եթե Արցախյան շարժումը չլիներ, կշարունակեր մարզական կարիերան. «Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին մնացած մի բուռ հայրենիքը»: