Բանակ և հասարակություն
Մեր որդին` Էդգար Մարտիրոսյանը, ծառայում է բանակում, կրտսեր սերժանտ է: Ով ծառայող որդի ունի, մեզ լավ կհասկանա` ամբողջ օրը մտքերով մեր զինվորի հետ ենք: Հունիսի 16-ը Էդգարի ծննդյան օրն է, եւ ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:
Հարգելի խմբագրություն, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի անձնակազմին:
Երեխաների պաշտպանության տոնը ամբողջ աշխարհով մեկ նշվում է մեծ սիրով ու ուրախությամբ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նույնպես այս օրը տիրում է բարության, մաքրության ու սիրո մթնոլորտ. մեծահասակները փորձում են ուրախության բազում առիթներ ստեղծել մեր երկրի փոքրիկ բնակիչների համար, իսկ նրանք էլ իրենց հերթին բոլորիս օրը լցնում են իրենց ուրախության ու անմիջականության դրական լիցքերով:
Հարգելի՛ հրամանատար, զորամասի անձնակազմը շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում նորանոր վերելքներ և ձեռքբերումներ հայրենիքի ծառայության անձնվեր գործում:
Զինվոր որդի ունեցող մայրերը հպարտ են, որովհետև իրենք սովորական մայրեր չեն, հերոսներ ծնած մայրեր են: Մեր ընտանիքի հերոսը դու ես, որդի՛ս: Թող միշտ մեր տան ճրագը անմար լինի քո շնչով, իսկ հայրենիքի ճրագը` հայոց բանակով ու հայ զինվորով:
Մեր հող ու ջրի խաղաղությունը մեր զինվորներն են հսկում: Մեր որդին` Տիգրան Չիլինգարյանը, նրանցից մեկն է: Հունիսի 10-ը մեր զինվորի ծննդյան օրն է:
Մեր նպատակը աշխարհի առաջադեմ շատ երկրների նման հոսպիտալը երկրի թիվ մեկ բուժհաստատություն դարձնելն էր: Մենք և՛ կռվում էինք, և՛ միաժամանակ կազմակերպում բանակի բուժծառայությունը, բայց այսօր չեմ կարող ուրախությամբ չարձանագրել, որ մեր երկրի ռազմական բուժհաստատությունները ոչնչով չեն զիջում առաջնակարգ ու բնակչության շրջանում մեծ համարում ունեցող էլիտար բուժհաստատություններին: