Բանակ և հասարակություն
1993 թվականի գարնանը Քարվաճառն ազատագրվեց: Զուգահեռաբար թուրքից մաքրվեցին նաև պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղավնո, Հոչանց և Շալուա գետերի ավազանները՝ Լաչինի շրջանի հյուսիսային տարածքը:
Հիացած եմ մեր ժողովրդի համերաշխությամբ: Չկա մեկը, որ չցանկանա որեւէ բանով, որեւէ կերպ, կարելվույն չափով իր մասնակցությունը բերել ընդհանուր գործին: Չկա ո՛չ վախ, ո՛չ խուճապ, ո՛չ երկմտանք: Ամեն ինչ այնքան պարզ է ու հասկանալի, որքան սերն է լինում: Երկի՛ր, երջանիկ եղիր, անսահման սիրո տերն ես: Քեզ պարտվել չկա:
«ՀՀ ԶՈՒ», «Հայոց բանակ», «Հայ զինվոր», «Հայրենիքի պաշտպան» արտահայտությունները, որ այնքան շատ ու գրեթե ամեն օր լսում ենք, ինձ համար որոշակի իմաստ ու բովանդակություն ստացան, հատկապես հարազատ ու սրտամոտ դարձան, երբ եղբայրս՝ Վլադիմիր Մուրադյանը, զորակոչվեց բանակ: Հիմա մեր տանն էլ՝ իմ, մայրիկիս, հայրիկիս բերանում ամենից շատ հենց հայոց բանակին վերաբերող արտահայտություններն են հոլովվում:
Մարտի 17-ից 20-ը ԵՊՀ մի քանի դասախոսներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ ԼՂՀ-ում մասնակիցը դարձան մի շարք նախաձեռնությունների: Նշենք, որ այս տարվա արցախյան այցելությունը նվիրված էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, ազատամարտիկ Նորայր Մարությանի 50 և ՀՀ անկախության 25-ամյակներին:
…Արցախի հերոսների խամրած ուրվանկարը հետզհետե լցվում է գույներով, նրանք բարձրանում են, մեծանում: Մենք վերագտնում ենք հարգանքը կրթության ու կրթվածության հանդեպ: Գալիս է մի սերունդ, որը ազատ է, հպարտ, ուժեղ, ձերբազատված փոքրի ախտանիշից ու պատրատ է չափվելու աշխարհի հետ: Նրանք են ապագայի հայկական բանակը:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում մարտի 26-27-ը հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելությունը Արցախի զորամասեր:
Սեպտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 9-ին դասախոսական կազմը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում էր, որտեղից մեկնեցին տարբեր զորամասեր: Մենք երկուսս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը և ես՝ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանս, այցելեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամաս: