Բանակ և հասարակություն
Ընտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, ինչի հենքի վրա էլ խարսխվում է հասարակությունը։ Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր եւ ամրակուռ ընտանիքներ, որտեղ ամեն մեկի ես-ը դառնում է համընդհանուր մենք:
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած «ԶՈՐԱՑ» հարթակի շնորհանդեսը։ «ԶՈՐԱՑ»-ը հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար մղված պատերազմներում զոհված մարտիկների շիրիմների տեղադրության բացահայտման համար նախատեսված հարթակ է, որը պարունակում է շիրիմների քարտեզներ, կենսագրական և արխիվային նյութեր մարտիկների ու պատերազմի ընթացքի մասին։
Տոնի կապակցությամբ ուսումնական զորամասը հյուրընկալել էր զինծառայողների ընտանիքների անդամներին ու զոհված զինծառայողների զավակներին՝ մեկ անգամ ևս հաստատելու մեծ խորհուրդը՝ զորավոր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ:
Արտանիշ գյուղը գտնվում է Գեղամա գեղեցկուհու՝ Սևանա լճի Արտանիշ ծոցի ափին, ծովի մակերևույթից մոտ 1800 մ բարձրության վրա: Այն ներառված է Շողակաթ խոշորացված համայնքի կազմում և ունի շուրջ 220 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, ինչպես նաև սեզոնային ձկնորսությամբ ու մեղվապահությամբ: Համայնքի ղեկավար Ռոբերտ Շուշանյանի հավաստմամբ՝ գյուղից հեռացողներ, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից, հետո չեն եղել:
Երևանում վերջերս կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հրաշալի հանդես եկան. 4 չեմպիոն, 12 ոսկե մեդալ: Արդյունքում՝ Հայաստանը դարձավ առաջնության թիմային հաղթողը:
Գյումրեցի Արամ Թերզյանին շատերը կհիշեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ռուսաստանից վերադարձավ ու գնաց առաջնագիծ:
Բարե՛ւ, զինվոր տղա՛ս: Արդեն երկար ժամանակ է, որ ես մտովի զրուցում եմ քեզ հետ, որովհետեւ դու միայն սահման չես պահում, քո առաքելությունը միայն առաջնագիծը անառիկ պահելը չէ, դու շատ ավելին ես տալիս քո երկրին ու քո ժողովրդին քո տրամադրությամբ, քո գաղափարներով, քո ամրությամբ, քո հայրենասիրությամբ ու ապագայի հանդեպ քո հավատով: Եթե դու ժպտում ես, ժպտում է ամբողջ երկիրը: Եթե դու լավատես ես, բոլորս ենք լցվում լավատեսությամբ: Երբ դու ուժեղ ես, մեզ հաղթել չի լինի: